Անի, Ձեր կարծիքով, այսօր ամենաշատը ի՞նչն է պակասում «Բայազետ» կենտրոնին:
—Մեր կենտրոնն արդեն ունի մեկ տարվա պատմություն, որի ընթացքում հասցրել է համալրվել շատ տաղանդավոր երիտասարդներով։ Գործունեության առաջին տարին խորհրդանշական էր կատարված վերլուծությունների, հետազոտությունների, հարցազրույցների և գրադարանագիտական աշխատանքի ծավալով։ Այս ամենին զուգահեռ, որպես համայնքային նախաձեռնություն՝ մենք շարունակում ենք փնտրել տաղանդավոր երիտասարդների զարգացմանը նպաստող նոր մոդելներ։
Ըստ իս, այժմ «Բայազետ» կենտրոնին անհրաժեշտ են ներքին և արտաքին համագործակցություների ավելացում․ մեր առջև դրված 5 նպատակների իրականացման համար մեզ անհրաժեշտ է արհեստավարժ փորձագիտական հանրույթի աջակցությունը։ Խոսքը մենթորների մասին է, ովքեր կառաջնորդեն մեզ իրենց փորձով։ Մենք կիսում ենք յուրաքանչյուրի կարծիքը, պատրաստ ենք ընդունելու բոլորի խորհուրդները, որոնք ուղղված են Գավառի բարելավված ապագային։ Իսկ Գավառը զարգացած համայնք դարձնելու գրավականներից մեկը՝ երիտասարդ-մենթոր երկխոսության կայացումն է։