Առաջարկում եմ համախմբում և համերաշխություն․ Լավրիկ Արևշատյան

2021թ. Դեկտեմբերի 5-ի Գավառ խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրություններ
«Բայազետ» կենտրոնը հավասար հեռավորության վրա է բոլոր քաղաքական ուժերից














Առաջարկում եմ համախմբում և համերաշխություն․ Լավրիկ Արևշատյան
«Բայազետ» կենտրոնը հավասար հեռավորության վրա է բոլոր քաղաքական ուժերից
22 նոյեմբեր, 2021
Դեկտեմբերի 5-ին Գավառ խոշորացված համայնքում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնք առաջին անգամ կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Նախընտրական այս շրջանում «Բայազետ» կենտրոնը մեկնարկել է «10 հարց 10 պատասխան» գրավոր հարցազրույցների շարք՝ առաջադրված քաղաքական ուժերի ավագանու ցուցակները գլխավորող թեկնածուների հետ։

Այսպիսով, ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Մեր Համայնքը» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Լավրիկ Արևշատյանի հետ հարցազրույցը։
Բարև Ձեզ, պարոն Արևշատյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ինչպես գիտեք այս ընտրություններն առաջինն են Գավառ խոշորացված համայնքում։ Հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեք համայնքների խոշորացման հայեցակարգի մասին։
— Համայնքների խոշորացմանը դրական եմ վերաբերվում։ Նախ, միավորում հասկացությունը իր տրամաբանության մեջ դրական երևույթ է, երկրորդը՝ տնտեսական առումով համայնքների զարգացման տեսանկյունից բավականին լայն հնարավորություններ են ստեղծվում։ Դրա փորձը կա նախկինում խոշորացված համայնքներում։
— Ըստ Ձեզ, որո՞նք են Գավառ խոշորացված համայնքում առկա երեք ամենահրատապ լուծում պահանջող խնդիրները, և ինչպե՞ս եք պատրաստվում լուծել դրանք՝ ընտրվելու պարագայում։
— Լուծում պահանջող խնդիրները ներառված են մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթներում։
— Արդյո՞ք Ձեր նախընտրական ծրագիրը հասանելի է համացանցում։ Եթե այո, ապա ընտրողը ինչպե՞ս կարող է գտնել և ծանոթանալ նախընտրական ծրագրի էլեկտրոնային տրարբերակին։
— Ծրագրին կարող են ծանոթանալ իմ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

— Դուք ի՞նչ եք առաջարկում ընտրողին, որը չեն առաջարկում Ձեր մրցակից քաղաքական ուժերը։

Առաջարկում եմ համախմբում, համերաշխություն, տարածքային էգոիզմի իսպառ վերացում, Գավառ խոշորացված համայնքի զարգացման նպատակով ամենաանհրաժեշտ կադրային բանակի ստեղծում։ Լավ մասնագետը պարապուրդի չպետք է մատնվի, տգետը չպետք է ներգրավվի համայնքապետարանի աշխատանքներին։
— Ի՞նչ դերակատարություն են ունենալու կանայք համայնքի կառավարման գործում և ընտրվելու պարագայում արդյո՞ք պատրաստվում եք համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակել Ձեր ընտրացուցակի կին թեկնածուներից։
— Եթե կինը բավարարեց մեր կողմից սահմանված կրթական և մասնագիտական չափանիշները՝ ինչու՞ ոչ։
— Համաձայն առողջապահության նախարարության վերջին տվյալների Հայաստանում կորոնավիրուի դեպքերի թիվն աճել է, և կարծես թե համաճարակային նոր ալիք է բարձրանում։ Հետաքրքիր է, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ինչպե՞ս եք նվազեցնելու COVID-19-ով մարդկանց վարակվելու ռիսկերը։
— Այդ պատճառով դահլիճային հանդիպումներ չեմ նախատեսել, ինչպես նաև քվե կորզելու ակնկալիքով սիրաշահելու համար չեմ ողջագուրվում ընտրողի հետ։
— Համայնքի ղեկավար չընտրվելու պարագայում շարունակելու՞ եք Ձեր գործունեությունը ավագանու անդամի կարգավիճակով։
— Կախված է ուժերի դասավորումից։
— Որո՞նք են Ձեր կյանքում երեք մեծագույն նվաճումները և բացթողումները։
Հաշմանդամ երեխաներին իմ կյանքի մի մասնիկը դարձնելը, «Մարդ» տիտղոս ունենալը, երկար ժամանակ լինելով քաղաքականության մեջ՝ խոստումներ շռայլել ու խաբել չսովորելը։ Բացթողումները այդքան էական չեն, որոնք կազդեին կամ ազդում են իմ գործունեության վրա։
— Որոն՞ք են Ձեր ամենաուժեղ և ամենաթույլ կողմերը։
— Հավատարիմ եմ իմ սկզբունքներին, ընտանիքիս ու հայրենիքիս։ «Չէ» բառը մի քիչ դժվար եմ ասում։
— Եվ որպես վերջաբան ի՞նչ կասեք ընտրողներին։
— Ընտրողներին իմ ասելիքը ձևակերպված է 2021թ․ նոյեմբերի 10-ին «Գեղամա» հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված կոչի միջոցով։ Այն տեղադրված է նաև ֆեյսբուքյան իմ էջում։
աղբյուրը ՝ https://www.facebook.com/ArevshatyanLavrik
աղբյուրը ՝ https://www.facebook.com/ArevshatyanLavrik
աղբյուրը ՝ https://www.facebook.com/ArevshatyanLavrik
աղբյուրը ՝ https://www.facebook.com/ArevshatyanLavrik
աղբյուրը ՝ https://www.facebook.com/ArevshatyanLavrik
աղբյուրը ՝ https://www.facebook.com/ArevshatyanLavrik