Խոստումների փոխարեն մեր փորձն ենք ներկայացնում.
Գուրգեն Մարտիրոսյան

2021թ. Դեկտեմբերի 5-ի Գավառ խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրություններ
«Բայազետ» կենտրոնը հավասար հեռավորության վրա է բոլոր քաղաքական ուժերից














Խոստումների փոխարեն մեր փորձն ենք ներկայացնում. Գուրգեն Մարտիրոսյան
23 նոյեմբեր, 2021
Դեկտեմբերի 5-ին Գավառ խոշորացված համայնքում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնք առաջին անգամ կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Նախընտրական շրջանում «Բայազետ» կենտրոնը մեկնարկել է «10 հարց 10 պատասխան» գրավոր հարցազրույցների շարք՝ առաջադրված քաղաքական ուժերի ավագանու ցուցակները գլխավորող թեկնածուների հետ։

Այսպիսով, ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Գուրգեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցը։
Բարև Ձեզ, պարոն Մարտիրոսյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ինչպես գիտեք այս ընտրություններն առաջինն են Գավառ խոշորացված համայնքում։ Հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեք համայնքների խոշորացման հայեցակարգի մասին։
— Համայնքների խոշորացումը իմ վերլուծությամբ նոր հնարավորություններ է ստեղծում հատկապես փոքր համայնքների համար: Ուսումնասիրելով Գավառի տարածաշրջանի համայնքների հնարավորությունները, գնահատելով դրանց ուժեղ եւ թույլ կողմերը, ինչպես նաեւ խոշորացված այլ համայնքների փորձերը, կարող եմ ասել, որ խոշորացման արդյունքում շահելու են բոլոր համայնքները: Բերեմ մեկ օրինակ. այսօր գյուղական գրեթե բոլոր համայնքներում չկան ճարտարապետներ, ինչը արդեն խոչընդոտ է այդ ոլորտի զարգացմանն եւ աշխատանքները համակարգված կազմակերպելուն: Խոշորացման պարագայում մենք ունենալու ենք մասնագետներ, ովքեր ներգրավվելու են վարչական բոլոր շրջաններում եւ իրենց մասնագիտական ողջ ներուժը ծառայեցնելու են, որպեսզի ՏԻ լիազորությունները ամբողջությամբ իրացվեն եւ լուծեն բնակիչներին հուզող խնդիրները:
— Ըստ Ձեզ, որո՞նք են Գավառ խոշորացված համայնքում առկա երեք ամենահրատապ լուծում պահանջող խնդիրները, և ինչպե՞ս եք պատրաստվում լուծել դրանք՝ ընտրվելու պարագայում։
— Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ մեր թիմը գույքագրել է Գավառ խոշորացված համայնքի բոլոր վարչական շրջաններում առկա խնդիրները, որպեսզի մենք պատկերացում ունենանք, թե ինչպիսին պետք է լինի մեր տեսլականը եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք առկա խնդիրները լուծելու համար: Կան խնդիրներ, որոնք ՏԻՄ պարտադիր լիազորությունների շրջանակներում են. մանկապատրեզների գործունեություն, փողոցների բարեկարգում, լուսավորություն, կանաչապատում, կրթական եւ մշակութային կյանքի ակտիվացում եւ այլն: Սրանք այն խնդիրներն են, որոնց մասին նույնիսկ չպետք է խոսենք, քանի որ դա մեր օրակարգում է եւ այդպես էլ շարունակելու է լինել: Հատկապես գյուղական համայնքներում, այս խնդիրներից բացի մարդիկ ունեն ոռոգման, ջրարբիացման, խմելու ջրի, դաշտամիջյան ճանապարհների խնդիրներ: Ըստ առաջնահերթության մենք լուծելու ենք տարիներ շարունակ կուտակված խնդիրները: Եթե վերադառնամ նախորդ հարցին, ասեմ, որ այս դեպքում փոքր բյուջե ունեցող համայնքները, մինչ այս հնարավորություն չէին ունենում դիմելու կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, իսկ խոշորացման դեպքում այդ ծրագրերը, անշուշտ, մտնելու են նաեւ այդ համայնքներ:
— Արդյո՞ք Ձեր նախընտրական ծրագիրը հասանելի է համացանցում։ Եթե այո, ապա ընտրողը ինչպե՞ս կարող է գտնել և ծանոթանալ նախընտրական ծրագրի էլեկտրոնային տրարբերակին։
— Ինչպես գիտեք նախընտրական շրջանում գործարկվել է «Գուրգեն Մարտիրոսյան» ֆեյսբուքյան էջը, որի օգնությամբ մեր օգտատերերը ծանոթանում են դաշինքի նախընտրական բոլոր նյութերին: Այդ էջի օգնությամբ առաջիկայում հնարավորություն են ունենալու ծանոթանալու «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներին:

— Դուք ի՞նչ եք առաջարկում ընտրողին, որը չեն առաջարկում Ձեր մրցակից քաղաքական ուժերը։

— Մենք մեր ընտրողներին առաջարկում ենք միասին շարունակել իրականացնել համայնքի զարգացումը եւ այն Գավառից տեղափոխել նաեւ վարչական համայնքներ: Դրանում համոզվում ենք նաեւ համայնքներում հանդիպումների ժամանակ: Մարդիկ տեսել են Գավառի քաղաքապետարանի գործունեությունը եւ սպասում են, որ այդ ամենը, որ մենք իրականացրել ենք մեր թիմի հետ միասին, հասնելու է նաեւ իրենց համայնքներ: Մենք ընտրողներին խոստումների փոխարեն մեր փորձն ենք ներկայացնում, մենք մեր թիմի առավելությունն ենք ներկայացնում եւ վստահ եմ, որ այն կազմը որ ներկայացված է «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի ընտրացուցակում, ներկայացուցչական է եւ մեր ավագանու թեկնածուները պատրաստ են ներդնելու իրենց ողջ գիտելիքներն ու փորձը համայնքները համաչափ զարգացնելու գործում: Ավագանու թեկնածուները արհեստավարժ են իրենց մասնագիտական բնագավառներում եւ այդ փորձը նրանք ներդնելու են լուծելու մեր օրակարգային խնդիրները: Մեր թիմի առավելություններից է նաեւ երիտասարդների առավել մեծ թվով ներգրավվածությունը: Շատերը նաեւ փորձառու են տեղական ինքնակառավարման համակարգում:
— Ի՞նչ դերակատարություն են ունենալու կանայք համայնքի կառավարման գործում և ընտրվելու պարագայում արդյո՞ք պատրաստվում եք համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակել Ձեր ընտրացուցակի կին թեկնածուներից։
— Ինչպես գիտեք, ՏԻ համամասնական ընտրություններին այս անգամ մեծ ուշադրություն է դարձվել կանանց ներգրավվածությանը: Մենք այս հարցում դարձյալ կարող ենք ասել՝ ունենք մեծ առավելություն: Մեր թիմում ընդգրկվել են բավականին փորձ ունեցող ու ճանապարհ անցած կանայք, ովքեր լուրջ դերակատարություն են ունենալու հետագա գործունեության մեջ: Պաշտոնների վերադասավորումները տեղի են ունենալու ընտրություններից հետո: Միայն կարող եմ ասել, որ մենք կարեւորում ենք կանանց դերը, եւ նրանք իրենց համապատասխան դերն են ունենալու առաջիկա 5 տարիների զարգացման գործում:
— Համաձայն առողջապահության նախարարության վերջին տվյալների Հայաստանում կորոնավիրուի դեպքերի թիվն աճել է, և կարծես թե համաճարակային նոր ալիք է բարձրանում։ Հետաքրքիր է, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ինչպե՞ս եք նվազեցնելու COVID-19-ով մարդկանց վարակվելու ռիսկերը։
— Մենք նախընտրական քարոզարշավը կազմակերպում ենք հիմնականում դրսում, նաեւ բնակիչներին բաժանում ենք դիմակներ, որպեսզի կարողանանք նվազեցնել համավարակի տարածումը: Բացի դա, մեր թիմի մեծ մասը պատվաստած է, եւ հետեւում ենք հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
— Համայնքի ղեկավար չընտրվելու պարագայում շարունակելու՞ եք Ձեր գործունեությունը ավագանու անդամի կարգավիճակով։
— Մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթելու վճռականությամբ: Հանդիպումներն ու բնակիչների հետ շփումները ցույց են տալիս, որ մենք Գավառ խոշորացված համայնքի կառավարումը ստանձնելու ենք 50+ ձայների առավելությամբ:
— Որո՞նք են Ձեր կյանքում երեք մեծագույն նվաճումները և բացթողումները։
— Կյանքիս երեք նվաճումներից են. Առաջինը իմ ընտանիքը, ես ունեմ խելացի որդիներ եւ շատ հպարտ եմ: Երկրորդ. Մեր քաղաքը այսօր բարեկարգ է, մաքուր եւ երրորդ. ամենակարեւորը մարդկային հարաբերություններում եւ կառավարման համակարգում տիրում է կարգուկանոն: Իսկ բացթողումները ես կցանկանամ լսել մեր համաքաղաքացիներից: Ինձ համար նրանց կարծիքը շատ կարեւոր է: Բնական է կառավարման շրջանում կարող են լինել բացեր, որոնք ժամանակի ընթացքում նաեւ շտկվում են:
— Որոն՞ք են Ձեր ամենաուժեղ և ամենաթույլ կողմերը։
— Իմ ամենաուժեղ եւ թույլ կողմերի մասին կարող են խոսել ինձ ճանաչողներն ու գործընկերները: Այդ հարցը կարելի է ուղղել իրենց։
— Եվ որպես վերջաբան ի՞նչ կասեք ընտրողներին։
— Պատրաստ եմ լսելու առաջարկներ, գաղափարներ, մտահոգություններ` միասնական ավելի լավ համայնք ունենալու համար։ Այդպես է եղել նախորդ տարիներին, այդպես էլ շարունակվելու է այսուհետ։ Յուրաքանչյուրս մեր համայնքից դուրս ներկայանում ենք որպես քյավառցի, եւ մեր այդ միասնական ինքնությունը պիտի դրսեւորվի այս ընտրություններում եւ դրանից հետո, որպես մեկ լիարժեք ու միասնական համայնք։ Իմ կոչն ու առաջարկն է ձեզ` գալիք ընտրություններում քվեարկեք «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի օգտին, քվեարկեք հանուն զարգացման, մաքրության, բարեկարգման, լուսավորության, համերաշխության և կարգուկանոնի։

Մենք՝ միասնական ենք. Ծաղկաշեն,

Մենք՝ միասնական ենք. Գեղարքունիք,

Մենք՝ միասնական ենք. Լանջաղբյուր,

Մենք՝ միասնական ենք. Սարուխան,

Մենք՝ միասնական ենք. Գանձակ,

Մենք՝ միասնական ենք. Կարմիրգյուղ

Մենք՝ միասնական ենք. Նորատուս,

Մենք՝ միասնական ենք. Ծովազարդ,

Մենք՝ միասնական ենք. Լճափ,

Մենք՝ միասնական ենք. Բերդկունք,

Մենք՝ միասնական ենք. Հայրավանք,

Մենք՝ միասնական ենք. Հացառատ

Մենք՝ միասնական ենք. Արծվաքար

Մենք՝ միասնական ենք. Գավառ:

աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official
աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official
աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official
աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official
աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official
աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official
աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official
աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official
աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official
աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official
աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official
աղբյուրը ՝ https://www.facebook.com/Martirosyan.Gavar.official