Վահրամը SEF International Armenia միկրոֆինանսական կառույցի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ղեկավարն է, Հայաստանում կայուն զարգացմանն և մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված մի շարք ծրագրերի համանախաձեռնող։
Ունի հանրային և սոցիալական հետազոտությունների զգալի կենսափորձ։ 2015թ․-ից սկսած որպես հետազոտող ներգրավված է եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ՀՀ Կառավարության և Ազգային Ժողովի աշխատանքներում։
Սոցիոլոգի բակալավրի (2019թ․) և հասարակայնության հետ կապերի մագիստրոսի (2021թ․) աստիճան ստացել է Երևանի պետական համալսարանում։ Եղել է UMCOR Armenia հիմնադրամի կրթաթոշակառուներից։
Պարգևատրվել է ՀՀ համայնքների կայուն զարգացմանն ուղղված առաջարկությունների պատվոգրով, Համո Սահյանի անվան գրադարանի բարձրագույն պատվոգրով։
Այժմ աշխատում է «Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միությունում»՝ որպես անդամների հետ հաղորդակցության կազմակերպման մասնագետ:
Սիրում է գրքեր, գրքեր և գրքեր։
Մասնակցել է տարբեր ծրագրերի, դասընթացների, հետաքրքրված է համայնքների զարգացման հեռանկարներով։
Վարդանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Ֆինանսիստի բակալավրի աստիճան ստացել է Գավառի պետական համալսարանում և ուսումը շարունակել նույն ֆակուլտետի մագիստրատուրայում: Ներկայումս դասավանդում է Գավառի ակադեմիկոս Ա. Թամանշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում:
ՀԿ ոլորտի աշխատող է։ 2015թ․-ից մինչ օրս հանդիսանում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Գավառի ծրագրային պաշտոնյա և «Ազատ թռիչք» սոցիալ- տնտեսական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հեղինակ է մի շարք հոդվածների, որոնցից մեկը ԱԻՆ ՃԿԿ միջբուհական գիտաժողովում ճանաչվել է լավագույնը: Ընդհանուր հաշվով չորս տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Անին Խ․ Աբովյանի անվ․ հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիոլոգիա բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի է։ Հանդիսանում է համանուն ֆակուլտետի ՈՒԽ և ՈՒԳԸ կառույցների անդամ։
Անդամակցել է(և ներկայումս էլ շարունակում իր գործունեությունը) մի շարք հասարակական կազմակերպություններում՝ իրականացնելով բազմաթիվ համայնքանպաստ ծրագրեր, որոնց թվում է Հայկական Կարմիր խաչ ընկերությունը, Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, Միտք ՀԿ-ն։
Հոդվածագիր կամավոր է UNIcation բլոգում։
Ուսումնական պրակտիկան անցկացրել է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում։ Մասնակցել է համաժողովների, դասընթացների և վերապատրաստումներ անցել հասարակագիտական ոլորտներում։
Սիրում է լուսանկարել և ուսումնասիրել համակարգչային ծրագրեր։
Ավետիքը Եվրասիա Միջազգային համալսարանի «Կառավարում» բաժնի ուսանող է, և նախագահում է ԵՄՀ «Ուսանողական խորհուրդի» Ներքին և միջազգային կապերի հանձնաժողովը։ Ավարտել է Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջը «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ: Քոլեջում սովորելու տարիներին նախագահել է «Ուսանողական խորհուրդը»։ 2020-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ստացել է ուսանող-փորձագետի որակավորում, և ներգրավվել մասնագիտական ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացներում։ Մասնակցել է «ՄԻԱՍԻՆ» հիմնադրամի կողմից իրականացվող «Մրցունակ աշկերտ՝ հասանելի աշխատանք» ծրագրին, և ՀՀ նախագահի հովանու ներքո կազմակերված մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվել «Տարվա լավագույն աշկերտ»։ 2022-ից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի անդամ է:
Մանեն սոցիալական մեդիայի մասնագետ է։ Աշխատում է բիզնես ծառայություններ մատուցող Mirror ընկերությունում՝ որպես սոցիալական մեդիայի պատասխանատու։ 2014-2019-թթ․-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանք բաժնում՝ ստանալով բակալավրի աստիճան։ Այնուհետև ընդունվել է նույն ֆակուլտետի Հասարակայնության հետ կապերի բաժինը և ավարտելով ստացել մագիսրտոսի աստիճան ( 2021): Հետաքրքրված է չմշկասահքով և երգեցողությամբ։ 2015 թ․-ին ավարտել է Հայաստանի երգի պետական թատրոնը։
Մոնիկան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիոլոգիա բաժնի առաջին կուրսի ուսանողուհի է։ Ընդգրկված է ֆակուլտետում գործող ՈՒԽ-ում։
Մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման Ավագ դպրոցականների դպրոցին։ Ստարտափ ակումբի անդամ է։ Հաճախել է Թումո տեխնոլոգիական կենտրոն։ Կամավոր է եղել Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող YAC-ի թիմում և E-start initiative-ում։
Մասնակցել է տարբեր օլիմպիադաների, մրցույթների և դասընթացների։ Հետաքրքրված է պարարվեստով։ Սիրում է խաղալ շախմատ և նվագել դաշնամուր։
Էվելինան ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետը, այժմ սովորում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ-ի Բիզնեսի կառավարում բաժնում։ Նաև սովորել է Իտալիայի Տուշայի համալսարանի Ճարտարագիտության, հասարակության և բիզնեսի կառավարման ֆակուլտետում։
Ներկայումս աշխատում է Վորլդ Վիժն Հայաստան ազգային գրասենյակում՝ դրամաշնորհային ծրագրերի մշակման և կառավարման բաժնում, տեղական մի շարք նախաձեռնությունների համահեղինակ է և երիտասարդական աշխատող։
Վերապատրաստումներ և ուսումնական այցեր է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, աշխատել տեղական մի շարք հասարակական կազմակերպություններում և իրականացրել բազմաբնույթ երիտասարդական ծրագրեր։
Նարեկը մասնագիտությամբ տնտեսագետ է, եկամուտների հավաքագրման և կառավարման մասնագետ: Գերազանցությամբ ավարտել է Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բիզնես կառավարում բաժինը` ստանալով բակալավրի աստիճան։ 2016-2017 թթ․-ին Էրազմուս + ծրագրի շրջանակներում սովորել է Իտալիայի Pavia համալսարանում։ Այնուհետև ընդունվել է Իսպանիայի Sant Pol համալսարանի հյուրանոցային կառավարում բաժինը և գերազանցությամբ ավարտելով ստացել մագիստորսի աստիճան։
Մագիստրատուրայում ուսանելու ընթացքում պրակտիկա է անցել է Իսպանիայի լավագույն հյուրանոցներից մեկում՝ Crowne plaza Barcelona-ում, որպես եկամուտների կառավարման բաժնի մասնագետ: Այնուհետև պրակտիկան շարունակել է Cotton house Barcelona հյուրանոցի ադմինիստրացիայի բաժնում:
Հետաքրքրված է օտար լեզուներով։ Ազատ տիրապետում է հայերենի, ռուսերենի, անգլերենի, իսպաներենի և ֆրանսերենի։ Ներկա պահին ուսանում է չինարեն։
Արփինեն սովորում է ՀՀ ոսոտիկանության ակադեմիայի իրավագիտություն ֆակուլտետի առաջին կուրսում (բակալավր)։ Սկսնակ կամավոր է, իր առաջին քայլը եղել է համաճարակի ընթացքում համայնքի բնակիչներին իրազեկելն իրենց որոշ իրավուքների և պարտականությունների մասին։ Մասնակցել է «Համայնքը ես եմ 10» ճամբարին ու էլի շատ միջոցառումների, որոնց անունները չի հիշում:
Ցանկություններից մեկը կինոլոգ դառնալն է։ Սիրում է Հայաստանը, այն բացահայտելը, լեռնագնացությամբ զբաղվելը։
Տիրապետում է ռուսերենի, անգլերենի։
Գրետան սովորում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում (բակալավր)։ Մասնակցել է Startub club֊ին, Seaside startup summit 2019-ին, ՀԱՀԵՆ-ի «Ազգային դպրոց»-ին, «Համերաշխություն» հիմնադրամի «Քաղաքական դպրոց»-ին, Restart հիմնադրամի «Democracy youth club»-ին, ԱՍՊԱՐԵԶ-ի «Տեղական ինքնակառավորումը Հայաստանում», «Հանքարդյունաբերության բնապահպանական խնդիրները» թեմաներով ճամբարներին, UK CCF «Աղետների ռիսկի կառավարում և համայնքային դիմակայունության ապահովում» թեմայով ճամբարին, GLOW առաջնորդական, «Համայնքը ես եմ 10» ճամբարներին։ Բանավեճի հանրապետական մրցաշարում թիմի հետ միասին զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի, Համահայկական կամավորական միության կամավորներից է, USAID և NDI -ի KATARINE կանանց քաղաքական առաջնորդության ծարգրի անդամ։ Ազատ ժամանակ սիրում է նկարել, ուսումնասիրել աստղագիտություն։
Հռիփսիմեն սովորել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում: Այժմ աշխատում է Հայաստանի Ազգային Պատկերասրահի Հուշաձեռագրային բաժնում որպես արխիվավար և դասավանդում է Գեղարվեստի Պետական Ակադեմիայում: 2018 թվականին հրատարակվեց ֆրանսերենից թարգմանած նրա կազմած առաջին ժողովածուն՝ «Պիեռ Բուրդիե, Ժան Բոդրիար. հոդվածներ հարցազրույցներ, էսսեներ»: Մասնագիտական հետաքրքրությունը շրջանակվում է արվեստի, կրոնի սոցիոլոգիայի, քաղաքի սոցիոլոգիայի, սոցիալական ինքնության հիմնախնդիրների ուսումնասիրմամբ: Թարգմանչական գործունեությունը հիմնականում ընդգրկում է 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսալեզու և իտալացի հեղինակների աշխատություններ:
Մարիամը սովորում է Հայաստանի ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (բակալավր)։ Կամավորական գործունեություն է ծավալել «IMPACT» կամավորական ակումբում, մասնակցել է Տեղական ժողովրդավարական դպրոցի կողմից կազմակերպված «Դեմոկրատ Դերասաններ» ծրագրին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ֆինանսավորվող «Համայնքը ԵՍ եմ» 10-րդ ճամբարին , «Լույս» հիմնադրամի կողմից կազմակերպված «Հիմնական իրավունքների ընդհանուր ուսմունք» թեմայով աշնանային դպրոցին։ Հետաքրքրված է լուսանկարչությամբ, սիրում է ուսումնասիրել լեզուներ․ տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին։
Մարինեն Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի է ։ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կամավորների հետ իրականացրել է «Ապագայի համայնք», «Արցախի Արևներ» «ԼՈՒՅՍաՆԿԱՐՍ» և մի շարք այլ ծրագրեր։
2020 թվ.-ին մասնակցել է Տեղական Ժողովրդավարության Դպրոցի կողմից կազմակերպված եռամսյա դասընթացին և մասնակիցների հետ միասին իրականացրել «4TIM» ծրագիրը։
2021թվ. աշխատել է MPG հետազոտական ընկերությունում որպես հարցազրուցավար։ Մասնակցել է Հարմարվողականության ազգային ծրագրի շրջանակներում կազմակերպված «Կլիմայի փոփոխություն և հարմարվողականության թեմաների լուսաբանման առանձնահատկությունները» դասընթացին։ Սիրում է ճանապարհորդել, ֆիլմեր դիտել և կարդալ դետեկտիվ գրքեր։
Աստղիկը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժնի ուսանողուհի է: Զբաղվում է կամավորությամբ իր համայնքում, որտեղ ձեռնամուխ են լինում ավելի տեղեկացված ու գրագետ երիտասարդություն ունենալու գործին: Մի շարք ոչ ֆորմալ դասընթացների մասնակից է: Սիրելի զբաղմունքը անվերջ կարդալն է, փոդքասթներ դիտելը և թանգարաններ այցելելը:
Հայկուհին սովորում է Գավառի պետական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի Հաշվապահական հաշվառում և հարկում բաժնի 3-րդ կուրսում։ Համալսարանում վարում է ակտիվ ուսանողական կյանք, հանդիսանում է տնտեսագիտական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ։
Վերջին տարիներին ակտիվորեն կամավորում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում և իրականացնում տարրաբնույթ ծրագեր, ինչպիսիք են՝ «Նորաշունչ Գավառ 2019» տնտեսական ծրագիրը, «Ակտիվ խորհուրդ 2020» իրավական ծրագիրը և «Հանուն ինքնության պահպանման 2021» բնապահպանական ծրագիրը։ Մասնակցել է Գյումրու երիտասարական նախաձեռնությունների կենտրոնի «Աշխատունակության խթանման» ծրագրին և Բլեջան ՀԿ-ի «Բաց ավազան» բնապահանական ծրագրին։
Որպես մշտադիտարկող և Գավառի տարածքային պատասխանատուի օգնական, աշխատում է «Բլեջան» ՀԿ-ում։ 2021թ․ ընդունելության միասնական քննությունների ժամանակ աշխատել է որպես ԳԹԿ կազմակերպիչ։
Հետաքրքրված է մարքեթինգով, մասնավորապես՝ ռազմավարությունների մշակմամբ։ Սիրում է անգլերեն լեզուն և այժմ սովորում այն։ Նպատակ ունի իրականացնել համայքային խնդիրների վրա հիմնված ծրագրեր
Լիլիթը Երևանի պետական համալսարանում ստացել է սոցիոլոգիայի բակալավրի (2019) և մարդկային ռեսուրսների կառավարման մագիստրոսի աստիճան (2021): Ներկայումս աշխատում է «ԿԱՐԱՍ - ԱԶԳԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՑԱՆՑ» ընկերությունում ՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։ Մասնակցել է մի շարք հետազոտական նախագծերի, հետաքրքրված է թրեյնինգներով։
Սիրում է ճանապարհորդել, ծանոթանալ այլ երկրների մշակույթին։
Ստելլան ԳՊՀ Բանասիրական ֆակուլտետի Անգլերեն լեզու և գրականություն բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի է, հանդիսանում է համալսարանի ՈւԽ և ՈՒԳԸ անդամ: 2019 թվականին գերազանցությամբ ավարտել է ԳՊԵՔ Կերպարվեստի բաժինը, աշխատում է Նորատուսի Արվեստի դպրոց ՊՈԱԿ-ում` որպես նկարչության ուսուցչուհի: Մասնակցել է մի շարք գիտաժողովների, ծրագրերի և դասընթացների, կամավորական գործունեություն է ծավալել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում և WiRED International կազմակերպությունում` որպես թարգմանչուհի: Կամավոր է American Councils for International Education կազմակերպության
Հայաստանյան գրասենյակում: Տիրապետում է երեք օտար լեզվի` անգլերեն, ռուսերեն, գերմաներեն:
Ազատ ժամանակ սիրում է նկարել կամ զբաղվել ընթերցանությամբ: