Որո՞նք են անձնակազմի կառավարման ռազմավարության հիմունքները

30 մարտ, 2022 │թարգմանիչ Ստելլա Շահինյան, խմբագրող Մելանյան Պետրոսյան
Անկախ կազմակերպության չափերից, մարդիկ համարվում են կազմակերպության մեծագույն ակտիվն ու հաջողությունը, իսկ հակառակ դեպքում ձախողումը,որը կախված է նրանից, թե ինչպես է դա օգտագործվում: Կենտրոնանալով անձնակազմի կառավարման ռազմավարության հիմունքների վրա՝ ընկերություններն ու կազմակերպությունները կարող են խթանել իրենց ներուժը, շարժունակությունն ու նորարությունը` անընդհատ փոփոխվող շրջապատի մարտահրավերներին պատրաստվելու համար: Կարևոր է ունենալ այնպիսի համակարգ և գործընթաց, որը կարող է յուրաքանչյուր աշխատակցի ապահովել դրական փորձով, միաժամանակ ամրապնդելով ընկերության կառուցվածքն ու կառավարումը: Առանց անձնակազմի կառավարման մանրակրկիտ մշակված ռազմավարության, աշխատակիցներին ղեկավարելու հարցում կարող են անհամապատասխանություններ առաջանալ, որն էլ կհանգեցնի անձնակազմի ռեսուրսների, ընդհուպ մինչև աշխատակիցների եռանդի թուլացման:
Ի՞նչ է անձնակազմի կառավարման ռազմավարությունը։ Կազմակերպության անձնակազմի կառավարման ռազմավարությունը աշխատակիցների համար առաջնահերթ պլանն է հանդիսանում: Այն իր մեջ ներառում է աշխատուժ ներգրավելը, պահպանելը, զարգացնելն ու մոտիվացնելը: Պատշաճ կերպով իրականացված ռազմավարությունը կարող է շատ մեծ ազդեցություն ունենալ․ սկսած աշխատուժը կարգավորելուց, վերջացրած ընդհանուր նպատակներով: Այն կարող է խթանել աշխատակիցների արդյունավետ աշխատանքն ու ներգրավվածությունը, որը կբերի ամենաարդյունավետ և բարձր կատարողականություն ունեցող աշխատակիցների պահպանումը: Անձնակազմի ռազմավարական կառավարման պատշաճ իրականացումը աշխատակիցներին մղում է կազմակերպության տեսլականի առաջնագիծ։ Անձնակազմի կառավարման համակարգը ցանկացած ընկերության ընդհանուր բիզնես ռազմավարության կարևոր և անբաժանելի մասն է: Աշխատակիցների համար լավ կազմակերպված ռազմավարությունը կարող է մտնել բիզնեսի ընդհանուր ռազմավարության մեջ և օգնել խթանել այն` հնարավորինս լավ արդյունքների հասնելու համար: Աշխատակիցները, որոնք ավելի լավ են պատրաստված և որոնց մասին ավելի շատ են հոգ տանում, ուղղակիորեն ազդում են բիզնեսի արդյունքների վրա:

Արդյո՞ք նման են անձնակազմի կառավարման ռազմավարությունը և մարդկային ռեսուրսների կառավարումը։ Թե մեկը, և թե՛ մյուսը կենտրոնանում են կազմակերպության ներսում գտնվող մարդկանց վրա, հիմնական տարբերությունը կայանում է նրանց ընդգրկման շրջանակում: Մարդկային ռեսուրսների կառավարումը կենտրոնացած է մարդկային ռեսուրսների թիմերի աշխատանքի եղանակների վրա, ներառյալ հավաքագրումը, տվյալների բազայի լրացումը և կառավարումը: Անձնակազմի կառավարման ռազմավարությունը նաև կենտրոնացած է աշխատակիցների և կազմակերպության ներսում հարաբերություններ հաստատելու վրա: Այն օգնում է բացահայտել կազմակերպության ներուժը՝ ընդլայնելով ներգրավվածությունը և ստեղծելով ներառական մշակույթ:

Որո՞նք են անձնակազմի կառավարման կատարյալ ռազմավարության դրական ազդեցությունները։ Անձնակազմի կառավարման ռազմավարության լավ իրականացումը աշխատակիցներին մղում է կազմակերպության տեսլականի առաջնագիծ: Այն կարող է տևական դրական ազդեցություն ունենալ ընդհանուր աճի վրա: Ոստի անհրաժեշտ է ՝

1
Բարելավել աշխատողների եռանդը
Անձնակազմի կառավարման ռազմավարության օրինակը կարող է խթանել աշխատակիցների աճին և տալ նրանց այն գործիքները, որոնք անհրաժեշտ են զարգանալու համար: Եթե աշխատակիցները զգում են ղեկավարության աջակցությունը և հոգատարությունը, ապա նրանք ավելի լավ են համապատասխանում ընդհանուր բիզնես նպատակներին։
2
Արձանագրել հավատարմության աճ
Եթե աշխատակիցները ներգրավված են մարդկային ռեսուրսների համապատասխան ռազմավարության մեջ և անձնակազմի կառավարման համակարգերում, նրանք ոչ միայն արդարացնում են կազմակերպության ակնկալիքները, այլ օգնում են զարգացնել դրանք: Կազմակերպությունը, որը գնահատում և խրախուսում է իր աշխատակիցներին, ապա կարող է նկատվել աշխատակիցների հավատարմության աճ: Պարզ ասած, երբ աշխատակիցները կապված են ընկերությանը և նրա առաքելության հետ, ապա նրանք իրենց լավագույնս կդրսևորեն իրենց աշխատանքում:
3
Առավել խորքային կապերի հաստատում
Աշխատակիցները ամենից առավել գնահատում են կազմակերպության աջակցությունը, անվտանգությունը և ճկունությունը: Պատշաճ կերպով իրականացված անձնակազմի կառավարման ռազմավարության օրինակը կարող է օգնել կազմակերպությանը ներդաշնակ մնալ իր աշխատակիցների կարիքների հետ:Մարդկային ռեսուրսների կառավարման թիմերը կարող են ստեղծել աջակցության համակարգեր՝ հիմնված աշխատողների կարիքների վրա, որոնք օգուտ են բերում աշխատակիցների ավելի լայն շրջանակին և ավելի խորը ազդեցություն կունենան աշխատողների բարոյահոգեբանական վիճակի վրա:
4
Աճը ներսից
Հաջողակ թիմեր ստեղծելու լավագույն միջոցը տաղանդը ներսից զարգացնելն է, այլ ոչ թե նոր տաղանդների համար այլ բիզնեսների հետ մրցակցելը: Ավելի լավ է երկարաժամկետ հեռանկարում ներդրումներ կատարել առկա աշխատակիցների վրա, քան ամեն անգամ նոր տաղանդավոր աշխատակիցներ ընդունելու փորձեր անել: Անձնակազմի ռազմավարական կառավարումը առաջնահերթություն է տալիս աշխատակիցների աճին, որը կարող է բիզնեսին թույլ տալ գումար և ժամանակ խնայել նոր տաղանդներ հավաքագրելու համար:
5
Բուն գաղափար
Ընկերությունների մեծամասնությունը հստակ ռազմավարություն ունի, երբ խոսքը վերաբերում է իրենց արտադրանքին և շուկային, բայց երբ խոսքը վերաբերում է իրենց ամենաթանկ ակտիվին՝ մարդկանց, ամեն ինչ դառնում է ոչ հստակ : Այնուամենայնիվ, գործատուները հասկացել են աշխատանքային հոսքը կառավարելու կարևորությունը, և անձնակազմի կառավարման ռազմավարության մի քանի հիանալի օրինակներ կարելի է տեսնել բազմաթիվ կազմակերպություններում: Անձնակազմի կառավարման ռազմավարությունները վերափոխում են կազմակերպությունների` աշխատուժի ներգրավման, պահպանման և զարգացման ուղիները, և դրանք ամրապնդում են իրենց դիրքերը:Այնուամենայնիվ, աշխատուժը կառավարելու միասնական լուծում չկա, կառավարման ռազմավարությունը պետք է արտացոլի ընկերության մշակույթը:

© «Բայազետ» կենտրոն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։