Առաջնորդի հուզական ինտելեկտի կարևորությունը

27 փետրվար, 2022 Թարգմանիչ Ստելլա Շահինյան, խմբագրող Անի Թադևոսյան
Ժամանակակից կորպորատիվ աշխարհում, ավելի քան երբևէ, առաջնորդների մեջ գերագնահատվում է հուզական ինտելեկտը: Կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված մենք սովոր ենք աշխատել տնից և առաջադրանքներ կատարել ոչ թե մարդկանց, այլ համակարգչի էկրանի առջև։ Այսօր աշխատողների խմբերին՝ ճիշտ մոտիվացիա և ուղղություն ցույց տալու համար, անհրաժեշտ են բարձր հուզական ինտելեկտով առաջնորդներ:
Մենք շատ մտավախություններ ենք ունենում, հատկապես երբ լուրեր ենք լսում և տեղեկանում գործազրկության մակարդակի մասին․ Մենք վախենում ենք մեր աշխատանքը կորցնելուց և աշխատավայրի աջակցության կարիքն ունենք։ Առաջնորդության մեջ հուզական ինտելեկտի կարևորությունը առաջնահերթ է նրանով, որպեսզի հասկանանք թե ինչքան ուշադիր են աշխատակիցները իրենց աշխատանքի նկատմամբ աշխատանքի ժամանակ և այն համեմատնենք հանգստյան ժամերի հավասարակշռության պահպանման հետ։ Այդ իսկ պատճառով առաջնորդների դրսևորած կարեկցանքն ու ղեկավարությունը պետք է բավականաչափ ճկուն լինի, որպեսզի աշխատակիցներն ավելի հանգիստ և միևնույն ժամանակ ավելի կենտրոնացած լինեն համապատասխան առաջադրանքների վրա:

Ի՞ՆՉ Է ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԸ
Հուզականորեն խելացի առաջնորդները կարող են ստեղծել մոտիվացված թիմեր՝ բարձր արդյունքների հասնելու համար: Հուզական ինտելեկտը՝ հույզերն ընկալելու, կառավարելու և կարգավորելու կարողությունն է: Այն հմտություն է, որը կարելի է ձեռք բերել և զարգացնել: Առաջնորդներից շատերը գիտեն, որ հուզական ինտելեկտը շատ կարևոր է աշխատավայրում՝ այդ պատճառով նրանք անընդհատ փորձում են կիրառել և կատարելագործել այն:

Ըստ ամերիկացի հոգեբան Դանիել Գոլմանի (ով շեշտը դրել է այս տեսակի ինտելեկտի վրա) հուզական ինտելեկտը բաղկացած է հինգ գործոններից։ Դրանք են՝

  • Ինքնագիտակցություն – այն իր մեջ ներառում է «ես»-ի տարբեր ասպեկտների գիտակցումը՝ ներառյալ անձնային հատկությունները, վարքագիծն ու զգացմունքները:
  • Ինքնակարգավորում – ինքնակարգավորումը իրավիճակի պահանջներին համապատասխան զգացմունքներն ու վարքագիծը կառավարելու ունակությունն է:
  • Մոտիվացիա – այն ընդգրկում է նպատակներին հասնելու համար մարդկանց գործողությունների խթանման գործընթացը։
  • Կարեկցանք – կարեկցանքն ուրիշի զգացմունքները հասկանալու և կիսելու ունակությունն
  • Սոցիալական հմտություններ – սրանք այն հմտություններն են, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր ուրիշների հետ շփվելու նպատակով:
Հուզական ինտելեկտի այս հինգ հիմնական գործոնները վճռորոշ նշանակություն ունեն առաջնորդության համար: Երբ խոսքը ընկերության հաջողության մասին է, հուզական ինտելեկտը և առաջնորդությունը քայլում են ձեռք ձեռքի տված: Եվ եթե ցանկանում եք լավ առաջնորդ լինել, ապա պետք է զարգացնեք հուզական ինտելեկտի նշված ասպեկտները։

ԻՆՉՈՒ՞ Է ՀՈՒԶԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԸ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ավելի բարձր հուզական ինտելեկտ ունեցող առաջնորդները նրանք են, ովքեր կարող են ստեղծել և՛ լավ թիմեր, և՛ լավ աշխատանքային միջավայր: Շատ ընկերություններում Դուք կարող եք գտնել աշխատողների, որոնք պատկանում են տարբեր դասակարգերի և ունեն հաղորդակցման տարբեր ոճեր: Այս տեսակի իրավիճակներում առաջնորդը պետք է իմանա, թե ինչպես յուրաքանչյուր անհատի հանդեպ ցուցաբերի հասկանալի և կարեկցող մոտեցում:

Առաջնորդության մեջ հուզական ինտելեկտի կարևորությունը բացահայտվում է տարբեր իրավիճակներում: Սովորաբար, երբ թիմի անդամներից մեկը դժվարանում է առաջադրանքը կատարելիս կամ չի կարողանում հաղորդակցվել անդամերի հետ, ապա ամբողջ թիմն է կորցնում իր ուժը: Այս իրավիճակից խուսափելու և հարցը (որը կարող է վերաբերվել աշխատողի մոտ մոտիվացիայի բացակայությունը կամ նրան անհանգստացնող ինչ-որ անձնական խնդրի) լուծելու համար առաջնորդը պետք է ցուցաբերի լավ վերաբերմունք և բարի կամք։ Լավ առաջնորդը պետք է բացահայտի խնդրի աղբյուրը և անհրաժեշտության դեպքում առաջարկի անհրաժեշտ աջակցությունը:

Այսպիսով, առաջնորդության մեջ կարևոր է հուզական ինտելեկտը, քանի որ աշխատավայրում այն շատ խնդիրներ կարող է լուծել: Բարձր հուզական ինտելեկտ ունեցող առաջնորդները կարող են ստեղծել մոտիվացված թիմեր և հասնել կատարյալ արդյունքների: Միևնույն ժամանակ, առաջնորդներն հասանելի կլինեն աշխատակիցներին, և հեշտ կլինի շփումը նրանց հետ, եթե նրանք յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերեն բարեկիրթ վարքագիծ և բարձր սոցիալական հմտություններ:

Յուրաքանչյուր կազմակերպությունում հուզական ինտելեկտը և առաջնորդությունը սերտորեն կապված են և հաճախ խաչվում են: Ահա թե ինչու առաջնորդները, ովքեր ցանկանում են ավելի լավ թիմեր ունենալ, նախ և առաջ պետք է աշխատեն իրենց հուզական ինտելեկտի վրա: