Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի հիմնադիր նիստը, որի մեկնարկին Պաշտպանը ստորագրել է խորհրդի ձևավորման վերաբերյալ որոշումը։ Քննարկվել են ՀՀ-ում երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտանությանն առնչվող խնդիրներ և սահմանվել առաջնահերթություններ: Խորհրդի նիստին հաջորդել է հարցուպատասխանը որոշում կայացնողների հետ, որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ պրն. Վարդանյանը
Խորհուրդը ձևավորվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ՝ Եվրամիության աջակցությամբ:
Խորհրդի նպատակն է երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում աջակցել Պաշտպանի գործունեությանը որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի խնդիրներն են՝ աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացմանը, խթանել երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրների վերհանմանը, աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների իրավունքների վերաբերյալ իրազեկավածության բարձրացմանը: