13 հոկտեմբեր, 2022

Տեղի ունեցավ «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի բացումը

Հոկտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում տեղի ունեցավ «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, «Բայազետ» կենտրոնի գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ և ՔՀԿ ներկայացուցիչներ, հյուրեր:
Հիմնովին նորոգված, կահավորված եւ տեխնիկապես հագեցած «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը իր տեսակի մեջ միակն է Գավառի տարածաշրջանում, որի գործունեությունը ուղղված է 13-18 տարեկան պատանիների և դեռահասների կյանքի որակի բարելավմանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու համայնքային կյանքին ներգրավվածություն ունենալուն:
Հիշեցնենք, որ «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը հիմնվել է «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի եւ Գավառի համայնքապետարանի կողմից կնքված եռակողմ հուշագրի շրջանակներում։
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ