Հոկտեմբերի 22-ից Երևանում մեկնարկել է
NextGen քաղաքական առաջնորդության ակադեմիան։ Դասընթացներին մասնակցում են 30 ընտրված երիտասարդներ՝ ՀՀ բոլոր մարզերից, մայրաքաղաք Երևանից և Արցախից։ Ակադեմիային մասնակցում է նաև
«Բայազետ» կենտրոնի խորհրդի անդամ
Հասմիկ Իսրայելյանը։
NextGen-ում բանախոսությունները վարում են տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, գիտնականներ, հետազոտողներ, քաղաքական և պետական գործիչներ: Բանախոսությունների հետ մեկտեղ իրականացվում են գործնական առաջադրանքներ, հարց ու պատասխան ձևաչափով քննարկվում մատուցված բանախոսությունը, որի շնորհիվ մասնակիցները ամրապնդում են ստացած գիտելիքները։
Հիշեցնենք, որ NextGen քաղաքական առաջնորդության ակադեմիան իրականացվում է
«Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի և
Հանրային Քաղաքականության Ինստիտուտի կողմից՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ։ Այն կտևի 7 շաբաթ և կեզրափակվի հունվարին՝ ձմեռային հնգօրյա ճամբարով։