04 նոյեմբեր, 2022

Գավառում նշվեց հայ արձակագիր Բաղիշ Հովսեփյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը

Նոյեմբերի 4-ին «Բայազետ» կենտրոնի գլխավոր քարտուղարի օգնական Անի Թադևոսյանը և Ֆինանսական բաժնի անդամ Լենա Դադոյանը մասնակցեցին հայ արձակագիր Բաղիշ Հովսեփյանի ծննդյան 100-րդ տարեդարձի հանդիսավոր արարողությանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, Գավառ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի եւ Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի համագործակցության արդյունքում։
Բաղիշ Հովսեփյանը ծնվել է 1922 թվականին, ՀԽՍՀ Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Վիրավորվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ եւ անցել խաղաղ աշխատանքի։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Պատասխանատու պաշտոններ է վարել գրական ամսագրերում, եղել է Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության Սեւանի ավազանի գրական բաժանմունքի առաջին նախագահը։