Ինչո՞ւ է մեր ուղեղը սիրում հետաձգել աշխատանքը․ Հարվարդի երկու պրոֆեսորներ բացահայտում են մեկ պատճառ

26 մարտ, 2023 │թարգմանիչ Անուշիկ Ճաճոյան, խմբագիր Գոհար Հարությունյան
Հարվարդի երկու դասախոսներ սկսեցին ուսումնասիրել, թե ինչու ենք մենք հետաձգում աշխատանքը: Ինչո՞ւ ենք խուսափում անել այն, ինչ գիտենք, որ պետք է անենք, նույնիսկ երբ պարզ է, որ դրական ազդեցություն ունեն մեզ վրա:
Այս հարցին պատասխանելու համար երկու պրոֆեսորները՝ Թոդ Ռոջերսը եւ Մաքս Բազերմանը, իրականացրել են հետազոտություն, որտեղ մասնակիցներին հարցրել են, թե արդյոք նրանք կհամաձայնեն գրանցվել խնայողությունների պլանում, որն ավտոմատ կերպով տեղադրում է իրենց աշխատավարձի երկու տոկոսը խնայողական հաշվին:

Ինչո՞ւ է մեր ուղեղը սիրում հետաձգել աշխատանքը․ Հարվարդի երկու պրոֆեսորներ բացահայտում են մեկ պատճառ/ թարգմ․անգլերենից՝ Ա․Ճաճոյան, խմբ․՝ Գ․ Հարությունյան, «Բայազետ» կենտրոն ՀԿ, Գավառ․, 2023

Հետազոտությանը մասնակցած գրեթե յուրաքանչյուր մասնակից համաձայն էր, որ գումար խնայելը լավ գաղափար է, բայց նրանց վարքն այլ բան էր ասում․
  • հարցի տարբերակներից մեկը մասնակիցներին հորդորեց հնարավորինս շուտ գրանցվել խնայողությունների պլանում: Այս սցենարում մարդկանց միայն 30 տոկոսն է ասել, որ կհամաձայնի գրանցվել ծրագրին:
  • հարցի մեկ այլ տարբերակում մասնակիցներին առաջարկվել է ընդգրկվել խնայողությունների պլանում հեռավոր ապագայում (ինչպես այսօրվանից մեկ տարի անց): Այս սցենարում մարդկանց 77 տոկոսն ասել է, որ կհամաձայնի գրանցվել ծրագրին:

Ինչո՞ւ ժամանակացույցն այդքան փոխեց նրանց պատասխանները:
Ինչպես պարզվեց, այս փոքրիկ փորձը կարող է շատ բան պատմել՝ թե ինչու ենք մենք հետաձգում աշխատանքը,որը գիտենք պետք է արվի։

Ինչո՞ւ ենք հետաձգում.
Մենք հակված ենք չափազանց շատ հոգալու մեր ներկա «ես»-ի մասին եւ ոչ բավարար չափով մեր ապագա «ես»-ի: Մենք սիրում ենք անմիջական օգուտներ վայելել ներկայում, հատկապես, եթե մեր ընտրության ծախսերը ակնհայտ չեն ապագայի համար

Օրինակ՝
  • Բլիթ ուտելու արդյունքը անմիջապես է (շաքար):
  • Այսօր գումար ծախսելու արդյունքը շոշափելի է (նոր iPhone) եւ թոշակից կատարած խնայողությունները չեն երեւա այնքան ժամանակ, քանի դեռ տարիներով այն չեք կուտակել:
  • Հանածո վառելիքի անխոչընդոտ օգտագործման արդյունքը անմիջապես նկատելի է (ավելի շատ էներգիա, ավելի շատ ջերմություն, ավելի շատ էլեկտրաէներգիա) եւ կլիմայի փոփոխության արժեքը չի բացահայտվի, քանի դեռ տասնամյակների վնաս չի հասցվել::
ԱՆԳԼԵՐԵՆԻՑ
Մտածողության 5 տարածված սխալներ, որոնք խանգարում են ճիշտ որոշումներ կայացնել
Այո, երբեմն մենք տրամաբանական որոշումներ ենք կայացնում, բայց հաճախ նաև կայացնում ենք զգացմունքային, իռացիոնալ և անհասկանալի որոշումներ․․․
Այնուամենայնիվ, երբ մենք դիտարկում ենք այս խնդիրները հեռավոր ապագայում, մեր ընտրությունը սովորաբար փոխվում է: Մեկ տարում կնախընտրեիք ունենալ ավելորդ քաշ եւ ուտել բլիթ, թե՞ առողջ եւ հետեւողականորեն մարզվել: Երկարաժամկետ հեռանկարում ընտրությունը հեշտ է, բայց երբ գալիս է ընտրությունը կատարելու ժամանակը տվյալ պահի համար, մենք զեղչում ենք երկարաժամկետ ծախսերը եւ գերագնահատում անարդյունավետ վարքագծի անմիջական օգուտները:

Վարքագծային տնտեսագետները վերաբերում են այս հայեցակարգին որպես «ժամանակի անհամապատասխանություն», քանի որ ապագայի մասին մտածելիս, մենք ցանկանում ենք ընտրություն կատարել,այն էլ այնպիսի ընտրություն, որը կբերի երկարաժամկետ դրական արդյունքների («Այո, ես ավելի շատ կխնայեմ»), բայց այսօրվա մասին մտածելիս, մենք ցանկանում ենք կատարել այնպիսի ընտրություն,որն հանգեցնում է անմիջական օգուտի («Ես այն կծախսեմ հենց հիմա»): Ես սիրում եմ սա անվանել «Ներկա «դու»-ն ընդդեմ ապագա «դու»-ի» խնդիր:

Այսպիսով, մեր գիտակցության մեջ ամրապնդված է հետեւյալը. ապագայում պետք է անենք այնպիսի բաներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կապահովեն ամենաբարձր արդյունավետություն, իսկ ներկայում հակված ենք գերագնահատել այն բաները, որոնք հանգեցնում են անմիջական օգուտի:

Այնպես որ գիտենք, թե ինչու ենք հետաձգում: Իսկ ինչպե՞ս վարվել։
Եթե ցանկանում եք հաղթահարել ձգձգումը եւ կատարել ավելի լավ երկարաժամկետ ընտրություններ, ապա պետք է ճանապարհ գտնեք, որպեսզի ձեր ներկա «ես»-ը գործի ի շահ ապագայի:
Անգլերենից
5 քայլ՝ ավելի ստեղծագործ միտք ունենալու համար
Ստեղծագործական գործընթացը հին գաղափարների միջև նոր կապերի ստեղծման գործողությունն է։ Կարելի է ասել, որ ստեղծագործական մտածելակերպը հասկացությունների միջև հարաբերությունների ճանաչման խնդիրն է։
Դուք ունեք երեք հիմնական տարբերակ՝
  1. Դարձրեք երկարաժամկետ վարքագծի պարգեւները ավելի հասանելի:
  2. Ավելի հրատապ դարձրեք հետաձգման ծախսերը:
  3. Հեռացրեք հետաձգումը հրահրող գործոնները ձեր միջավայրից:
Եկեք վերլուծենք յուրաքանչյուրը:
1. Դարձրեք երկարաժամկետ վարքագծի պարգեւները ավելի հասանելի: Հետաձգելու պատճառներից մեկը օգուտին անմիջապես ձգտելն է։ Եթե կարողանաք գտնել երկարաժամկետ ընտրությունների օգուտներն ավելի անմիջական դարձնելու միջոց, ապա ձգձգումից խուսափելն ավելի հեշտ կդառնա: Վերջինիս եղանակներից մեկը մեկը պարզապես պատկերացնելն է, թե ինչ օգուտներ կվայելեք ապագայում: Օրինակ, թե ինչպիսին կլինի ձեր կյանքը, եթե կորցնեք այդ 30 կիլոգրամը: Մտածեք, թե ինչու է այժմ գումար խնայելը կարեւոր ձեր ապագայի համար:Ապագա վարձատրությունը մտովի հասցրեք ներկա։

2. Ավելի հրատապ դարձրեք հետաձգման ծախսերը: Կան բազմաթիվ եղանակներ, որոնք ստիպում են ավելի շուտ վճարել հետաձգման ծախսերը: Օրինակ, եթե դուք միայնակ եք մարզվում, ապա հաջորդ շաբաթ մարզումները բաց թողնելն ընդհանրապես մեծ ազդեցություն չի ունենա կյանքի վրա: Առողջությունը անմիջապես չի վատանա, քանի որ բաց եք թողել այդ մեկ մարզումը: Մարզումների հետաձգման արժեքը ցավոտ է դառնում միայն շաբաթների եւ ամիսների բացթողումներից հետո: Այնուամենայնիվ, եթե նախապես պարտավորվում եք մարզվել ընկերոջ հետ հաջորդ երկուշաբթի առավոտյան ժամը 7-ին, ապա մարզումը բաց թողնելու արժեքը դառնում է ավելի զգալի: Բաց թողնելով այս մեկ մարզումը, դուք դառնում եք անպատասխանատու:

Ահա մի քանի այլ ուղիներ՝ հետաձգումն ավելի կարեւոր դարձնելու համար.
  • Ձեր պահվածքի համար հրապարակային վերջնաժամկետ սահմանեք : («Ես պատրաստվում եմ ամեն երկուշաբթի նոր հոդված հրապարակել»):
  • Ձեր վարքագծի վրա թանկարժեք խաղադրույք կատարեք: («Իմ բաց թողած յուրաքանչյուր մարզման համար ընկերոջս $50 կվճարեմ):
  • Ձեր վարքի համար ֆիզիկական հետեւանք թողեք: («Յուրաքանչյուր ճաշատեսակի համար, որը ես թողնում եմ լվացարանում չլվացված, ես պետք է 25 հրում կատարեմ»:)
3․ Հեռացրեք հետաձգումը հրահրող գործոնները ձեր միջավայրից: Ձեր վարքագծի փոփոխման ամենահզոր միջոցը միջավայրի փոփոխությունն է: Շատ գուշակություններ պետք չէ պարզելու համար, թե ինչու է դա ճիշտ: Նորմալ իրավիճակում դուք կարող եք ընտրել թխվածքաբլիթ ուտել, քան բանջարեղեն: Իսկ եթե թխուկը սկզբում չլինե՞ր: Շատ ավելի հեշտ է ճիշտ ընտրություն կատարել, եթե շրջապատված ես ավելի լավ ընտրություններով: Հեռացրեք շեղումները ձեր միջավայրից եւ ստեղծեք ավելի հարմարավետ տարածք : Ցանկանու՞մ եք մի քայլ առաջ գնալ: Դուք կարող եք խթաններ ավելացնել ձեր միջավայրին, որոնց մասին հուշում է լավ վարքը: Որպես օրինակ՝ դիտեք «Թղթի սեղմակների ռազմավարությունը»:

Ճանապարհ դեպի առաջ.
«Մենք գնալով կսահմանվենք նրանով, ինչին ասում ենք ոչ»: Փոլ Գրեհեմ

Ամեն օր մենք բախվում ենք հարյուրավոր փոքրիկ որոշումների.կա՛մ հեշտ ճանապարհով անցնելու եւ ակնթարթային գոհունակությունից ցատկելու, կա՛մ գայթակղությանը ոչ ասելու եւ երկարատեւ վարքագծին հավատարիմ մնալու: Այս ամենօրյա ընտրությունները վերջանում են սահմանելով մեր իրականությունը: Հաջողության հասնելու մեր հնարավորություններն ավելի ու ավելի շատ շեղումներն են, որոնցից խուսափում ենք:

Եթե ցանկանում եք ավելի շատ գործնական գաղափարներ ունենալ վատ սովորություններից ազատվելու եւ լավ սովորություններ ձեւավորելու համար, ստուգեք իմ «Ատոմային սովորությունները» գիրքը , որը ցույց կտա, թե ինչպես սովորությունների փոքր փոփոխությունները կարող են հանգեցնել ուշագրավ արդյունքների: