Գրեթե բոլոր լավ գաղափարների հետևում ընկած է նույնատիպ ստեղծագործական գործընթաց, և այս հոդվածում մենք կբացատրենք, թե ինչպես է այդ գործընթացը աշխատում։Սա հասկանալը կարևոր է,քանի որ ստեղծագործական մտածողությունը մարդու ամենաօգտակար հմտություններից մեկն է։ Գրեթե յուրաքանչյուր խնդիր, որին դուք բախվում եք կյանքում կամ աշխատանքի ընթացքում, կարելի է լուծել նորարական լուծումների, ոչ ստանդարտ մտածողության և ստեղծագործ գաղափարների միջոցով։
Յուրաքանչյուր ոք կարող է սովորել լինել ստեղծագործ՝ հետևելով այս հինգ քայլերին: Բայց դա չի նշանակում, որ ստեղծագործ լինելը հեշտ է: Ձեր ստեղծագործական հանճարը բացահայտելու համար Ձեզնից կպահանջվի քաջություն և տքնաջան աշխատանք ։Այնուամենայնիվ, այս հինգ քայլից բաղկացած մոտեցումը կօգնի Ձեզ համար հասկանալի դարձնել ստեղծագործական գործընթացը և լուսավորել ավելի նորարար մտածողության ճանապարհը:
Բացատրելու համար,թե ինչպես է այս գործընթացը աշխատում,թույլ տվեք Ձեզ պատմել մի կարճ պատմություն։