Երբ Մորսը մտավ Էյնշտեյնի աշխատասենյակ, նա լուսանկարեց գրասեղանը, որի առջև Էյնշտեյնը ժամեր առաջ աշխատել էր։ Դեռ ոչ ոք չգիտեր, բայց Էյնշտեյնի մարմինը հրկիզվելու էր, նախքան որևէ մեկը կկարողանար նրանից մի վերջին լուսանկար կորզել։ Որպես արդյունք, Մորսի կողմից արված լուսանկարը՝ Էյնշտեյնի գրասեղանի լուսանկարը, շուտով դառնալու էր մեծ գիտնականի կարիերայի վերջին խորհրդանշական պատկերը։
Ալբերտ Էյնշտեյնի աշխատանքային էթիկան. Էյնշտեյնը մահացավ ներքին արյունահոսությունից, որի պատճառը որովայնային աորտայի անևրիզմային պատռվածքն էր, մի խնդիր ,որի դեմ նա պայքարել էր տարիներ շարունակ։
1948 թվականին՝ մահից 7 տարի առաջ, Էյնշտեյնը վիրահատվել էր` կանխելու համար «թուրինջի չափս» ունեցող անևրիզմի պատռումը։ Էյնշտեյնի դեպքին ծանոթ մի բժիշկ գրում է. «Տարիներ շարունակ նա տառապել է որովայնի վերին հատվածի ցավերից, որոնք սովորաբար տևում էին 2-3 օր և ուղեկցվում փսխումներով:Այս ցավերը ծագում էին մոտ ամեն 3-4 ամիսը մեկ»: Չնայած ցավերին, Էյնշտեյնը շարունակել է աշխատել։ Նա մինչև մինչև 1950-ականները հոդվածներ է հրապարակել ։ Անգամ մահամերձ վիճակում` 1955թ.-ին նա շարունակում է աշխատել մի ելույթի վրա, որը նախատեսված էր իսրայելական հեռուստատեսության համար և դրա սևագիրը (ստուգե՛լ) իր հետ տանում է հիվանդանոց։ Ելույթի սևագիրը՝ ցուցադրված ներքևում, այդպես էլ կիսատ մնաց։
Ներդրումն ընդդեմ սպառման«Փորձեք դառնալ ոչ թե հաջողակ, այլ ձեզանից որևէ բան ներկայացնող մարդ»Ալբերտ ԷյնշտեյնԷյնշտեյնի ամենահայտնի ներդրումը գիտության մեջ հարաբերականության տեսությունն է (հրապարակվել է 1915 թվականին)։ Էյնշտեյնը Նոբելյան մրցանակ է ստացել 1921 թվականին։ Սակայն, չնայած պատրաստի արտադրանք ունենալուն, Էյնշտեյնը շարունակել է աշխատել և ներդրում ունենալ գիտության ոլորտում շուրջ 40 տարի։ Մինչև իր վերջին վայրկյանները, Էյնշտեյնը շարունակում էր քամել իր հանճարեղ մտքի ամեն մի կաթիլը։ Նա երբեք կանգ չի առել, չի բավարարվելով իր դափնիներով։ Նա շարունակել է աշխատել` ի հեճուկս դաժան ֆիզիկական ցավերին և մահվան սպառնալիքին:
Ամեն մեկս աշխարհի հետ կիսելու մի պարգև ունի, որը թե՛ ներքուստ լուսավորում է մեզ, թե՛արտաքուստ ծառայում աշխարհին։ Եվ դրան, ինչ էլ որ դա լինի, պետք է ձգտես մինչև վերջին շունչդ. Դա կարող է լինել հենց ձեր աշխատանքը, ինչպես Էյնշտեյնի դեպքում էր, կարող է լինել որևէ ստեղծագործական նախասիրություն, ինչպես Վիվիան Մայերի դեպքում էր, կարող է լինել այն հոգատարությունը, որը դուք տալիս եք շրջապատին…
Ինչ էլ որ ձեր դեպքում այն լինի, մենք մեր կյանքը պետք է ապրենք աշխարհում ունենալով մեր ներդրումը, ոչ թե սոսկ սպառելով այն աշխարհը, որ կկերտեն ուրիշները:
«Ես արել եմ իմ հասանելիքը»
Մահից ժամեր առաջ բժիշկներն Էյնշտեյնին առաջարկել են փորձել մի նոր և դեռևս չփորձարկված վիրահատություն` որպես իր կյանքը երկարացնելու վերջին մի հնարավորություն։ Էյնշտեյնը պարզապես պատասխանել է. «Ես արել եմ իմ հասանելիքը, հեռանալու ժամանակն է. և ես դա կանեմ արժանապատվորեն»։
Երբեք չենք կարող իմանալ, թե մեր աշխատանքն ինչ օգուտ կտա աշխարհին, բայց ինչ հրաշալի է, որ մեր սեփական գործը դատելը մեր գործը չէ ։Մեր գործն է դա ստեղծելը , ամբողջությամբ դրան տրվելը և հնարավորինս մեր գործում հմտանալը։ Մենք բոլորս հնարավորություն ունենք քամելու մեր մեծության ամեն կաթիլը։ Մենք բոլորս հնարավորություն ունենք անելու մեր հասանելիքը։
Բնօրինակ՝
Albert Einstein’s Incredible Work Ethic