«Բայազետ» կենտրոնը Գեղարքունիքի մարզի այն եզակի հասարակական կազմակերպություններից է, որը զբաղվում է գրադարանագիտական աշխատանքով, քննում հասարակության մեջ գրադարանների տեղի ու դերի հարցերը, ուսումնասիրում գրադարանային գործի կազմակերպման նոր մոդելները։ Բացի այդ, «Բայազետ» կենտրոնի գրադարանը Գավառի տարածաշրջանի ոչ պետական, ամենախոշոր հանրային, թվային գրադարանն է, որը ստեղծում է անհրաժեշտ պայմանները գրքերի հավաքագրման, մշակման և այն ընթերցողներին բոլոր հնարավոր ուղիներով հասանելի դարձնելու համար։
2022 թվականի սեպտեմբերի դրությամբ գրադարանն ունի 6800 միավոր գրականություն և 87 ակտիվ ընթերցող։ Գրադարանի հիմնական օգտվողները ուսանողներն են, ինչպես նաև հասարակական կազմակերության ներկայացուցիչներ և պարզապես անձինք՝ ովքեր հետաքրքրված են գրականությամբ։ Գրաֆոնդը ձևավորվում է Գեղարքունիքի մարզի բնակիչների անձնական հավաքածուների նվիրատվությունների միջոցով։