ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի
2025 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 94-Լ հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմը։ Գեղարքունիքի մարզից խորհրդի կազմում վերընտրվել է «Բայազետ» կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վահրամ Հովեյանը, ով զբաղվելու է Ոստիկանությանն առնչվող հարցերով։
Ինչպես տեղեկացանք
ՆԳՆ պաշտոնական կայքից՝ հասարակական խորհրդի գործունեությունը միտված է ՆԳ նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը, համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիների նախանշմանը և ռազմավարական ուղղությունների մշակմանն աջակցելուն:
Հասարարական խորհուրդն իր մեջ ներառում է ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ անձինք, որոնց գործունեությունն առավել համահունչ է նախարարության նպատակներին և գործառույթներին։