ՀՀ Ներքին գործերի նախարարի
2024 թ. օգոստոսի 29-ի թիվ 60-Լ հրամանով հաստատվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմը։ Այն իր մեջ ներառում է ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ այլ անձինք, որոնց գործունեությունն առավել համահունչ է նախարարության նպատակներին և գործառույթներին։
Խորհրդի կազմում ընդգրկվել է նաև «Բայազետ» կենտրոնի համահիմնադիր, գլխավոր քարտուղար Վահրամ Հովեյանը, ով զբաղվելու է Ոստիկանությանն առնչվող հարցերով։
Ինչպես տեղեկացանք
ՆԳՆ պաշտոնական կայքից՝ հասարակական խորհրդի գործունեությունը միտված է ՆԳ նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը, համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիների նախանշմանը և ռազմավարական ուղղությունների մշակմանն աջակցելուն: