30 մարտ, 2023

Աջակցեք հայկական TouReality-ին մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք Diamond Challenge մրցույթին

Diamond Challenge Armenia երիտասարդների ձեռնարկատիրական մրցույթի հայաստանյան եզրափակչում հաղթած TouReality թիմը ներկայացնելու է Հայաստանը միջազգային Diamond Challenge-ին և մրցելու աշխարհի լավագույն 60 թիմերի հետ։ Հայաստանը ներկայացնող TouReality թիմի կազմում են նաև «Բայազետ» կենտրոնի կամավորներ Ինեսսա Մխիթարյանը և Էլեն Ոսկանյանը։
Ճանապարհածախս դեպի ԱՄՆ, որը կազմում է 5000 $
Ձեր աջակցությունը կարևոր է։

Այն հնարավորություն կտա հայ երիտասարդ ձեռնարկատերերին մասնակցել և հաղթել
համաշխարհային Diamond Challenge մրցույթը։
TouReality-ն բիզնես գաղափար է, որն առաջարկում է տուրիստական ծառայություններ նորարարական VR սարքավորումների միջոցով։ Օգտվելով մեր ծառայությունից մարդիկ հնարավորություն կունենան խնայել գումար, ժամանակ։ Մեր պրոդուկտը հարմար է նաև այն մարդկանց համար, ովքեր ունեն առողջական խնդիրներ, որի պատճառով էլ չեն կարողանում ճամփորդել։ Մենք հնարավորություն ենք տալիս այցելուներին ընտրել իրենց նախընտրելի կառույցը, որի մասին Տիգրան Մեծը կպատմի նրանց և անիմացիայի միջոցով ցույց կտա նաև, թե ինչ տեսք է ունեցել տվյալ վայրը դարեր առաջ։

Diamond Challenge Armenia

TouReality