Ֆորումի ընթացքում կայացան նաև տնտեսագիտության տարբեր խնդիրներին վերաբերող պանելային քննարկումներ։ Հիմնական ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ֆինանսիստ, ներդրումների գծով մասնագետ, Movchan’s Group ընկերությունների խմբի հիմնադիր Անդրեյ Մովչանը։ Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ ֆորումը շարունակական բնույթ է կրելու։ Առաջիկայում կլինեն միջոցառումներ կառավարման և զբոսաշրջության ոլորտների մասնագետների համար։