ESN-ի հիմնական ուշադրությունը դրված է ընթացիկ փոխանակման ուսանողների վրա, ովքեր հաճախ բախվում են խնդիրների, իրենց նոր միջավայրերում: ESN-ն առաջարկում է օգնություն ակադեմիական, սոցիալական և գործնական ինտեգրման գործընթացում: Սա հիմնականում արվում է տեղական բաժիններում իրականացվող միջոցառումների միջոցով, որոնք ներառում են մշակութային և սոցիալական միջոցառումներ, ինչպիսիք են ճամփորդությունները երկրի տարբեր վայրեր, ֆիլմերի երեկոներ, լեզվական նախագծեր, սննդի միջազգային փառատոներ և ոչ պակաս կարևոր երեկույթներ:
ESN Երևանի մեկ ամյակին ընդառաջ անցկացվեց կոնֆերանս, որի ժամանակ ցուցադրվեց «Մենթոր - Ես որպես մենթոր» ուղեցույցը, որը նախատեսված է մենթորների համար, ովքեր աշխատում են միջազգային ուսանողների և կամավորների հետ, առաջին անգամ մենթոների ուղեցույց է մշակվել: Հայաստանում ESN-ը սկսել է գործունեություն ծավալել երեք տարի առաջ։
ESN ցանցի համահիմնադիր Նենսի Մկրտչյանը մանրամասնում է․«Ուղեցույցը առաջին անգամ կազմվել է հայերենով, այնուհետև նաև անգլերենով, որպեսզի մեր հայ կամավորներին օգնենք ավելի ճշգրիտ քայերով մենթորություն իրականացնել միջազգային կամավորների և ուսանողների համար»։ Նենսին կիսվում է իր փորձով, թե ինչպես պետք է մենթորներն աշխատեն օտարերկրյա ուսանողների և կամավորների հետ։ Ուղեցույցի մշակմանն աջակցել է Եվրոպական միությունը։
Մեզ հետ զրույցում ESN Communcation manager Արփինե Բաբայանը մանրամասնեց, թե ինչ հնարավորություն է ESN-ը ստեղծում ուսանողների և կամավորների համար․ «Քանի որ ցանցը հեղինակավոր է ու ճանաչված եվրոպական բազում գործատուների կողմից, մեզ մոտ կամավորելն ու բազմաբնույթ աշխատանքներում ներգրավվելն օգնում է հմտանալ մասնագիտությունում, ձեռք բերել փորձ և շուկա դուրս գալ արդեն մրցունակ»։
ESN-ը նաև տրամադրում է համապատասխան տեղեկատվություն և խրախուսում է ապագա փոխանակման ուսանողներին ձեռք բերել միջազգային փորձ և ձեռք բերել համապատասխան պատկերացում տարբեր մշակույթների վերաբերյալ: