«Բայազետի գավաթ»

Մոտենում է տարվա ամենասպասված իրադարձությունը։ Գավառը կրկին պատրաստ է դառնալ ինտելեկտուալ մրցասպարեզ։


Գավառի ինտելեկտուալ առաջնությանը կրկին խաղարկվելու է «Բայազետի գավաթ»-ը, որն իր անվանումը ստացել է ի պատիվ Գեղարքունիքի մարզի առաջին ուղեղային կենտրոնի։ Սա պարզապես մրցանակ չէ. այն ուժի, մտքի և ինտելեկտի խորհրդանիշ է: Սա միջոցառում է նրանց համար, ովքեր սիրում են մտածել, փնտրել և հաղթել գիտելիքով:


Ինտելեկտուալ առաջնության գործընկերներն են՝ Գավառի համայնքապետարանը և «Խելացի՜ր» ինտելեկտուալ շարժումը Հայաստանում:

Եթե ցանկանում եք ընդլայնել ձեր գիտելիքների սահմանները, վայելել հիասքանչ ժամանցը և չափել ձեր ուժերը ամենախելացիների հետ, ապա մենք հենց ձեզ ենք սպասում։ Եկեք միասին ստեղծենք վառ ու հիշարժան պահեր։
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես կազմավորված թիմեր (5 հոգանոց), այնպես էլ անհատ մասնակիցներ։ Անհատապես գրանցված մասնակիցներին համակարգը կդարձնի թիմեր պատահականության սկզբունքով, ինչը հնարավորություն կտա ծանոթանալ նոր մարդկանց և ձեռք բերել նոր ընկերներ։ ։

2024-ի ամենաինտելեկտուալ
մրցաշարի գրանցմանը մնաց

Օր
Ժամ
Րոպե
Վարկյան
Լուսանկարներ նախորդ խաղերից
Հետադարձ կապ
ԿԱՊ
+374 99 16 73 69
bayazet.center@gmail.com
ՀԱՍՑԵ
Գավառի մշակույթի տուն
ՕՐ ԵՎ ԺԱՄ
Դեկտեմբերի 21,
ժամը՝ 12:00 - 15։00