ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ Քաղաքացիական հասարակության խմբակցությունը հայտարարում է ներկայացուցիչների՝ անդամների և այլընտրանքային անդամների, հերթական ընտրությունների մասին։
Ընտրական գործընթացի կազմակերպումը և անցկացումն իրականացվելու է համաձայն «Հայաստանի հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության ձևավորման, անդամների և այլընտրանքային անդամների թեկնածուների առաջադրման, ընտրության և լիազորությունների դադարեցման կարգ
»-ի
և 2022 թվականի դեկտեմբերի 1-ի ընտրական հանձնաժողովի հաստատած
ժամանակացույցի:Քվեարկությանը մասնակցելու համար անրաժեշտ է լրացնել Ձևանմուշ 1-ը (
word,
pdf) և
մինչև դեկտեմբերի 15-ը ուղարկել
eiti.elections@gmail.com էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «
Քվեարկության մասնակից»։
Երևանում գործունեություն իրականացնող ՔՀԿ-ները թեկնածու առաջադրելու համար պետք է լրացնեն Ձևանմուշ 2-ը (
word,
pdf) և Ձևանմուշ 4-ը (
word,
pdf) և
մինչև դեկտեմբերի 25-ը ուղարկեն
eiti.elections@gmail.com էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «
Թեկնածուի առաջադրում_Երևան»։
Մարզում գործունեություն իրականացնող ՔՀԿ-ները թեկնածու առաջադրելու համար պետք է լրացնեն Ձևանմուշ 3-ը (
word,
pdf) և Ձևանմուշ 4-ը (
word, pdf) և
մինչև դեկտեմբերի 25-ը ուղարկեն
eiti.elections@gmail.com էլ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «
Թեկնածուի առաջադրում_Մարզ»։
Քվեարկությունը կանցկացվի 2023թ.-ի հունվարի 20-ին ժամը 12:00- 20:00՝ էլեկտրոնային եղանակով։Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (099) 16 73 69 հեռախոսահամարով:
ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ ՔՀԽ ընտրական հանձնաժողովՆախագահ՝
Վահրամ Հովեյան
Անդամներ՝
Աշոտ Միրզոյան,
Աննա Բաղդասարյան,
Մհեր Կարագոզյան,
Գոհար Հովհաննիսյան
05 դեկտեմբեր, 2022թ.