ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Ի՞նչ է հասարակությունը

հասարակություն
Մարդիկ այն աստիճանի միակողմանիացել, մանր խնդիրներով տարուել, խճճել են, որ էականն ու կարևորը վաղուց անուշադրութեան են մատնուել:
…Այս հանգամանքը ես բացատրում եմ նրանով, որ մենք մեր նմանութեան գործում անգամ անբարեխիղճ, տկար ու թեթևամիտ ենք, որ գոնէ փող առնելու դեպքում լավի ու վատի, կարևորի ու երկրորդականի խիստ զանազանութիւն չենք դնում:

…Դժբախտաբար, հասարակութեան ղեկավարները իրենց թիւը և միակողմանի գործերի պատասխանատուութիւնից ազատ են և օգտուելով իրենց բացառիկ արտօնութիւնիւ, ի չարն են գործ դնում ուրիշների բարեմտութիւնը:
…Շատ անգամ է լսւում, որ հայ մտաւորականը և մանաւանդ նոր, սկսնակ սերունդը չի հետաքրքրում մայրենի գրականութիւնով և գիտութիւնով, բայց թող այդ ֆիլիպպիկա կարդացողը հանդէս գայ և մատնանիշ անէ այն նիւթերը, որոնցով նա ուզում է սերունդ կրթել, այն գրքերը, որով հայ մտաւորականը հնարաւորութիւն ունի բարեխղճօրէն իւր հասեկան ու մտաւոր պաշարը հարստացնելու և իւրացնելու, երբ չորս կողմդ մեծ մասամբ բրօշիւրներ են, երբ եղած աշխատանքները դասակարգային գիտակցութեան պրիզմայից են անցկացրուած, այն ժամանակ ինքնաճանաչ մտաւորականը պատ, որտեղ մշակույթների ու լուրջ ղեկավարների բացակայութիւնը խիստ աչքի էր ընկնում:

...Ի՞նչ է հասարակութիւնը հարցը ըստ էութեան քննութեան է առնում և իւր ամբողջութեամբ հետազօտութեան նիւթ դարձնում սօցիօլօգիան: Այս գիտութիւնը մարդկային գիտութիւնների համակարգութեան մէջ ամենավերջինն է ըստ ժամանակագրութեան և կարելի է ասել, դեռ ևս ոչ ամեն տեղ և ոչ ամենքից ճանաչուած է իբր գիտութիւն:
.
..Մարդկութեան հետ աճում է նաև նրա գիտութիւնը:

...XIX դարը մարդկային գիտութիւնների շարքում տեղ տուեց մի նոր գիտութեան՝ սօցիօլօգիային, որի ծաղկումն ու առաջադիմութիւնը վերապահուիլ է մեր դարուն:

...VIII դարում հասարակութիւնը ըստ էութեան քննութեան չէր առնուել, չնայելով, որ ժամանակի մեծ գլուխներ և անձնազոհ մարդիկ օր ու գիշեր աշխատում էին հասարակութեան բարեկեցութեան ու լաւ ապագայի, ոսկէ դարի հիմքը դնել:

...VIII դարը աշխատում էր ձեռք բերել այն, հիմք ունենալով անհատը և նրա ոյժերը: Կարծում էին, որ անհատն է այն ոյժը, որը կարող է փակուած դրախտի բանալին գտնել և բաց անել երջանկութեան դուռը: Անհատն էր հասարակութեան մէջ գերիշխող ոյժը այն ժամանակուայ կարծիքով:

...Ընտրուած ճանապարհը սխալ է: Որ անհատուի ոյժը չափից դուրս բարձր է գնահատել և առաջ քաշուել և միւս կողմից հասարակութեան նշանակութիւնը ըստ էութեան չի հասկացուել հասարակական ոյժը չի գնահատուել լրջօրէն: Ահա հանդես է գալի XIX դարը այն սխալը ազդելու և իւր աչք ու միտքը դարձնում է ամբողջապես հասարակական ոյժի վրայ:

...Սակայն XIX դարու կիսից յետոյ նոր գիտութեան շուրջը մի տեսակ շփոթութիւն է ծագում. մտքերը պղտորում են, և նոր գիտութեան հակառակորդների թիւն աճում է: Արդէն բաւական յառաջադիմած քաղաքատնտեսութիւնը, նոր հիմքերով ամրապնդուած իրաւաբանութիւնը, ժամանակի իշխող բնական գիտութիւնը, փորձնական հոգեբանութիւնը, իւրաքաչիւրը իւր հերթին աշխատում է իւր վրայ ինքը լրացնել այն, ինչ որ ուզում է նոր գիտութիւնը կատարել և այսպիսով նոր ծնուած մանուկ գիտութիւնը հէնց օրօրօցում խեղդել:

...Հնարաւո՞ր է, որ մասը ամբողջի դերը խաղայ և պարզ ու լրիւ արտայայտէ այն, ինչ որ ամբողջը ունի իւր մէջ:

...Սօցիօլօգիան կոչուած է քննելու ամբողջն իւր էութեամբ, ամբողջութիւն կազմող մասերի յարաբերութիւնները, ընդհարումները, կապակցութիւնները, որոնք միացած մասեր են տալիս և ամբողջ պատկերը: ...Այժմ գիտութիւնները իրենք այնքան են բարդուէլ, որ կարիք է զգացւում քննութեան ենթարկելու հէնց իրենց գիտութիւններին, որոշելու նրանց արժէքը ընդհանրապէս մարդկային յառաջադիմութեան տեսակէտից, և այս ոչ պակաս 90 կարևոր խնդիրը իր քննութեան նիւթ է դարձնում մի նոր գիտութիւն, օրինակ սօցիօլօգիան:

...Մինչդեռ ուրիշ գիտութիւններ, ըստ մեծի մասին, աշխատում են նախ ուսումնասիրուելիք նիւթը մշակել, պարզել, ապա անցնել ուսումնասիրութեան մեթոդի խնդրին, նոր գիտութեան համար կարևոր է եղած նիւթի մշակութեան ձևի, եղանակի մասին հոգ տանելը, նոր մեթոդի մշակութիւնը:

...Մարդկային հասարակութեան վերաբերեալ գիտութիւնները շաղկապողը և մի ընդհանուր նպատակի ծառայեցնողը այսպիսով սօցիօլօգիան է:


...Կօնտը, որովհետև իւր տուած գիտութիւնների համակարգութեան մէջ տեղ չէր տուել հոգեբանութեանը, համարելով վերջինիս ֆիզիօլօգիայի մի մասը: Կօնտն է, որ առաջին անգամ շեշտում է, թէ հասարակութիւնը, ըստ էութեան, ուսումնասիրելու դէպքում պէտք է խոյս տալ տարրալուծելու, մասերի բաժանելու մեթոդից և ամբողջութիւնը պէտք է առաջ քաշել և ամբողջը անբաժան կերպով ուսումնասիրել:

...Այս տեսութեան սխալը հէնց այն է, որ միտքը, գոյից նիւթ առնելով, կարողանում է իւր ծնօղից ավելի բան ծնել իւր իսկ միջից: Միտքը իւր հերթին ուսումնասիրում է գոյութիւնը, այն, ինչ որ կայ, բայց ոչ անխուսափելիօրէն այն ամենը, ինչ որ գոյութիւն ունի միայն, այլ ավելի երևոյթներ:

հատված Բախշի Իշխանյանի «Ազգային պրոգրեսը և դասակարգային շահերը» գրքից //Թիֆլիս, տպ. «Էպոխա», 1908

ամբողջական տարբերակը՝ http://publishing.ysu.am/files/Sociologia.pdf  էջ 88-92