ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Համրության հաղթահարումից դեպի նոր հասարակական դաշինք

հասարակություն
Սա աբովյանական մոտիվ է։ Իմաստն այն է, որ սեփական կյանքի հեռանկարը կորցրած և կրավորականության մեջ ընկմված ժողովրդի լեզուն մահացու վտանգի պահին պետք է վերջապես բացվի:

Ինչո՞ւ եմ համարել, որ այդ ձևակերպումը կիրառելի է վերջին տարիներին ձևավորված հայաստանյան հասարակության նկատմամբ։ Ելել եմ նրանից, որ մեր հասարակությունը վտանգված է, քանի որ այն էռոզիայի ենթարկող, նրա ներքին և արտաքին անվտանգությունը խաթարող երևույթները համակարգային բնույթ ունեն։ Համոզված եմ եղել, որ դրանց հաղթահարումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կարողանանք բացորոշ կերպով նկարագրել և իմաստավորել մեր հանրության հիմքում ընկած իրական, թեև ոչ պաշտոնական` քաղաքական, սոցիալական և տնտեսական մեխանիզմները։ Այնինչ, հենց դրանց մասին է, որ հասարակությունը համառորեն լռում է։ Դա չի նշանակում, որ բազմաթիվ խոսքեր չեն ասվում, հոդվածներ չեն գրվում, քաղաքական ճառեր չեն հնչում։


ՀԱՅԱՍՏԱՆ 2018. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Եվ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Ինքնություն 3 (1), էջ 21 http://archumanities.am/upl.../articles/pdf/Armenia_2018.pdf